Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը

Անհրաժեշտ է բացել ծնողական համալսարան. հոգեբան

 Անհրաժեշտ է բացել ծնողական համալսարան. հոգեբան

 

«Դեռահասությունը համարվում է ճգնաժամային տարիք, քանի որ այդ շրջանում մի տարիքից անցում է կատարվում մյուսին: Պետք է այնպես անել, որ այդ անցումը կատարվի սահուն: Սակայն ոչ միշտ է այդպես լինում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոգեբան Ռուբեն Պողոսյանը:

 

Մասնագետի խոսքով՝ անտիկ աշխարհից սկսած` դեռահասությունը համարվել է դժվար և ռիսկային տարիք. «Ռիսկային ասելով նկատի ունենք այն, թե երեխան որքանով է պատրաստ մտնելու սոցիալական դաշտ և կարողանալու ապրել այնտեղ: Մինչ օրս գիտականորեն պարզ չեն պատճառները, թե ինչու է հենց այդ տարիքը համարվում ճգնաժամային»:

 

Հոգեբանի հավաստմամբ՝ այս տարիքում շատ մեծ և կարևոր դեր ունի ծնողների ճիշտ վերաբերմունքը երեխայի հանդեպ. «Խնդիրների պատճառը երբեմն դառնում է ծնողների անտարբեր վերաբերմունքը, որը գալիս է նրանց անտեղյակությունից: Ծնողները պետք է լինեն շատ ուշադիր և գիտակցեն, որ իրենք ևս անցել են այդ շրջանը: Պետք է փորձեն ստեղծել համապատասխան մթնոլորտ անցումային տարիքը հաղթահարելու համար»:

 

Սակայն, ինչպես նշեց մասնագետը, ծնողները երբեմն դրան պատրաստ չեն լինում. «Կարծում են, որ իրենց երեխան պարզապես անդաստիարակ է: Եթե երեխայի մոտ խնդիր կա, որը ծնողը ինքնուրույն լուծել չի կարողանում, պետք է դիմել հոգեբանի, ոչ թե փորձել ծեծի միջոցով հարցը լուծել: Այդ դեպքում առաջանում են ավելի վատ հետևանքներ: Ծնողներին վերապատրաստելու համար անհրաժեշտ է բացել ծնողական համալսարան, որպեսզի նրանք համապատասխան հոգեբանական կրթություն ստանան»:

 

Հոգեբանը ծնողներին խորհուրդ է տալիս ամեն կերպ փորձել երեխաներին բերել սոցիալական դաշտ. «Մեծահասակների շրջանում նրանք իրենց հոգեպես վտանգված են զգում, վախենում են կորցնել իրենց ինքնությունը, և այդ է պատճառը, որ նրանք առանձնանում են և կազմում առանձին խմբեր»: 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ